Հասարակություն 

Victoria's Secret-ի մոդելը 1 միլիոն է նվիրել Միխայել Գարիյանին տուն գնելու համար

Կրասնոդարում ամփոփել են « Дом для дяди Миши» ակցիայի արդյունքները: Արդյունքների ամփոփումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Victoria's Secret-ի մոդել  Քսենյա Դելին 1 միլիոն ռուբլի է նվիրել Միխայել Գարիյանին, որպեսզի վերջինս կարողանա տուն գնել:

Ակցիայի շնորհիվ հաջողվել է հավաքել 1 միլիոն 765 հազար ռուբլի:

Ակցիայի կազմակերպիչները նշում են, որ 68-ամյա Միխայել Գարիյանը Կուբան է տեղափոխվել 1989 թվականին այն բանից հետո, երբ  Արցախյան պատերազմում կորցրել է իր հարազատներին:

Դյադյա Միշան Կրասնոդարում շատ հայտնի է, ինչի շնորհիվ ել հաջողվել է այդքան գումար հավաքել:

Նույն շարքից