Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:
Գևորգ Սաֆարյանը մեղադրվում է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում տոնածառ տեղադրելու փորձի ժամանակ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու մեջ։