Հասարակություն 

Զորավար Անդրանիկի լուսանկարը հայտնվել է ադրբեջանական փաբի պատին (լուսանկարներ)

Օրերս հայտնի ադրբեջանցի լրագրող Վուգար Սեիդովը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում Բաքվի փաբերից մեկի լուսանկարներն է հրապարակել: Փաբի մուտքի մոտ, ինչպես նաև ներսում, Անդրանիկ Օզանյանի նկարն է փակցված:



Լուսանկարների հրապարակումից հետո փաբ են այցելել ոստիկաններն ու առգրավել են բոլոր լուսանկարները: Պարզվել է, որ փաբի սեփականատաերն ու մենեջերը գաղափար չեն ունեցել, թե լուսանկարներում ով է պատկերված եղել:



Ըստ մենեջերի, երբ նրանք գնել են փաբը, նկարներն արդեն այնտեղ են եղել: Նկարագրության մեջ գրված է եղել, որ լուսանկարներում Պյոտոր Մոնտինն է` Ադրբեջանի առաջին գինու-կոնյակի գործարանի սեփականատերը:



 

 

 

 

 

Նույն շարքից