Քաղաքականություն 

Ովքեր են ամենաշատը մտահոգված Ծառուկյանի վերադարձով. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Գագիկ Ծառուկյանը հանդես կգա հայտարարությամբ և քաղաքականություն վերադառնալու մասին։ Շուրջ երեք ամիս շարունակվող թնջուկը վերջապես կհասնի իր լրումին։ Հայտարարությունից հետո Ծառուկյանին սատարող ԲՀԿ-ն և այլ աջակից գործիչներ կսկսեն աշխատել նրա գլխավորած ցուցակի վրա։

Մեր տեղեկություններով՝ Ծառուկյանի վերադարձը Սերժ Սարգսյանի հետ մինչև վերջ համաձայնեցված չի եղել, և իշխանությունն այժմ ստիպված է լինելու քաղաքական դաշտի նոր դասավորություն մտածել այլ «ընդդիմադիր» ուժերի համար։ Ծառուկյանի վերադարձից ամենամեծ մտահոգությունն ունեն Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան տանդեմին միացած ուժերը, որոնց նպատակն է Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն, «Հայկական վերածնունդ»-ը և ՀԱԿ-ը, որոնց համապատասխան ձայներն ու տոկոսները ԱԺ-ում կախված էին Ծառուկյանի վերադառնալու որոշումից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից