Քաղաքականություն 

Չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է.  «Առաջիկա օրերին պարզ կդառնա, թե ովքեր են ընդգրկվելու ՀՀԿ նախընտրական շտաբում։ Ավանդաբար շտաբի անդամները ընտրություններից հետո Սերժ Սարգսյանի և իշխանության համար կարևոր պաշտոնների են նշանակվում։

Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական քարոզարշավը համակարգելու են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ նախագահի տեղակալ Մուշեղ Լալայանը։ Եթե ընտրություններն առանց մեծ էքսցեսների և Սերժ Սարգսյանի գծագրած սցենարով ընթանան՝ չի բացառվում, որ ԱԺ նախագահի պաշտոնում կարող է նշանակվել Արմեն Աշոտյանը, թեև այդ պաշտոնին հավակնում են նաև ԱԺ ներկա փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նույն շարքից