Քաղաքականություն 

Արփինե Հովհաննիսյանը կարող է նշանակվել ԱԺ փոխխոսնակ. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը Հայաստանի Սահմանադրությունը, Ընտրական օրենսգիրքը և ԱԺ կանոնակարգ օրենքը «հորով-մորով» անելուց հետո ցանկանում է կրկին վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին, որը թողել էր 2014թ. ապրիլին՝ պաշտոնավարելով ընդամենը մեկ տարի։ Այժմ Հրայր Թովմասյանը կարծում է, որ իր բերքահավաքի ժամանակն է և կարելի է վերադառնալ գործադիր։

Արփինե Հովհաննիսյանը, ըստ ամենայնի, կվերադառնա Ազգային ժողով՝ կամ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, որը նոր Սահմանադրությամբ մեծ լիազորություններով է օժտված լինելու, կամ ԱԺ փոխխոսնակի պաշտոններում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից