Հասարակություն 

Plus size-ի մոդելները՝ Victoria`s Secret-ի «այլընտրանքային» գովազդում

Lane Bryant ընկերությունը, որը զգեստներ է ստեղծում plus size չափսի կանանց համար, թողարկել է սադրիչ գովազդ՝ հայտնում է The Daily Mail-ը:



#ImNoAngel անվանումն ստացած նախագիծը դարձել է նրբագեղ աղջիկների կողմից ներքնազգեստ ցուցադրող Victoria`s Secret-ի գովազդային արշավների «այլընտրանքը»:



Գիրուկ մոդելների լուսանկարները կոչված են աշխարհին ապացուցելու, որ «բոլոր կանայք սեքսուալ են», և ժամանակակից նորաձևության փաթաթած՝ գեղեցկության չափանիշները հեռու են իրականությունից:



Գովազդային նոր արշավը կհայտնվի հեռուստատեսությունում, թերթերում, հասարակական տրանսպորտում ու սոցցանցերում:

Նույն շարքից