Հասարակություն 

Հրաձգություն Մայամիում. Կան վիրավորներ /տեսանյութ/

Ամերիկյան Մայամի քաղաքում Մարտին Լյութեր Քինգի օրվան  նվիրված տոնական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգության արդյունքում 8 մարդ է տուժել, այս մասին հայտնում է ABC News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Մարտին Լյութեր Քինգի անվան զբոսայգում տեղի ժամանակով ժամը 15:40-ի (Երևանի ժամանակով՝ 00:40) մոտակայքում:

Տեղի իշխանությունները հայտնում են, որ հրազենային վիրավորում ստացածներից երեքը դեռահաս են:

Ոստիկանությունը միջադեպից մի քանի ժամ անց հայտարարել է երկու կասկածյալի  ձերբակալության մասին:

https://www.youtube.com/watch?v=tkGXcsanOfk

Նույն շարքից