Քաղաքականություն 

Օլանդը պատասխանել է Թրամփի խոսքերին

analitik.am

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին ուղղված քննադատություններին: Օլանդը մասնավորապես նշել է, որ Եվրոպան ինչ-որ մեկի խորհրդի կարիքը չունի, թե ինչպես պետք է գործի: Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ Ֆրանսիայի նախագահը Թրամփի անունը չի հոլովել:

Օլանդը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է շարունակել տրանսատլանտյան համագործակցությունը, սակայն միայն սեփական հետաքրքրությունների և արժեքների հիման վրա: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ապա Ֆրանսիայի նախագահն ասել է, որ կազմակերպությունը կարելի կլինի հնացած անվանել միայն այն դեպքում, եթե հնացած լինեն սպառնալիքները:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է, իսկ Եվրամիության մասով ողջունել էր Brexit-ը և կանխատեսել նոր երկրների ելքեր:

Նույն շարքից