Ղրղզստանում Boeing 747 բեռնատար օդանավի ավիավթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 38-ի: Այս մասին հունվարի 17-ին հայտնել է երկրի առաջին փոխվարչապետը՝ նշելով, որ հայտնաբերվել է օդանավի վերջին՝ չորրորդ օդաչուի դին:
Հայտնվում է նաև, որ օդանավի կործանման վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են և հայտնաբերվելու են բոլոր մարմինները:
Ավելի վաղ նույն պաշտոնյան նշել էր, որ զոհերից 17-ը երեխաներ են: