Հասարակություն 

2014 թվականին անհետացած օդանավի որոնողական աշխատանքները դադարեցվել են

2014 թվականի մարտին անհետացած մալայզիական Boeing-ի որոնողական աշխատանքները դադարեցվել են մինչև նոր ինֆորմացիայի հայտնվելը, որը կարող է օգնել օդանավը հայտնաբերելուն: Այս մասին ասված է Ավստրալիայի, Չինաստանի և Մալայզիայի տրանսպորտի նախարարների համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվել Հնդկական օվկիանոսի հարավային մասի ավելի քան 120 հազար քռ/կմ տարածքում, ցավոք օդանավը չի հայտնաբերվել: Նախարարները ափսոսանք են հայտնում որոնողական աշխատանքները դադարեցնելու որոշման համար և հույս հայտնում, որ ապագայում կլինի ինֆորմացիա, որը կօգնի գտնել օդանավը:

Հավելենք, որ 2014 թվականի մարտի 7-8-ին Կուալա-Լումպուր-Պեկին չվերթի օդանավում կար 239 մարդ:

Նույն շարքից