Հասարակություն 

Քիմ Քարդաշյանի 65-ամյա խորթ հայրը փոխել է սեռը և պատրաստվում է մեծ հարցազրույց տալ ապրիլի 24-ին

65-ամյա օլիմպիական չեմպիոն Բրյուս Ջենները պատրաստվում է փոխել սեռը։ Նա հասարակությանն է ներկայացել արդեն մեծացրած կրծքերով։ Հաղորդում է The Daily Mail-ը։ Տղամարդը, ում արտաքինի փոփոխություններն արդեն նկատելի էին դեռ անցյալ տարվա նոյեմբերին, շարունակում է իր կերպարանախոփոխությունը կնոջ։

 

 

 

Բրյուս Ջենները պատրաստվում է մեծ հարցազրույց տալ, որում կպատմի կին դառնալու իր ցանկության մասին։ Դիանա Սոյերի հետ երկու ժամանոց հարցազրույցը նախատեսված է ապրիլի 24-ին։ Հենց այդ ժամանակ Քիմ Քարդաշյանի խորթ հայրը կպատմի ճշմարտությունը, թե ինչպիսի վիրահատություններ է տարել եւ դեռ ինչեր պետք է անի իր՝ կին դառնալու նպատակին հասնելու համար։





 


Նույն շարքից