Հասարակություն 

Չինացի մագնատը 14 մլն․ դոլար է ծախսել հին ծաղկամանի համար

Չինացի մագնատ Լյու Իցյանը 14.17 մլն դոլար է ծախսել Հոնկոնգում հին ծաղկամանի գնման համար։ Նախկինում Լյուն ևս մի քանի բացառիկ և թանկարժեք արվեստի գործ է գնել, գրում է Лента-ն։

 


Հարավային Սուն տոհմի ժամանակաշրջանի 20 սմ-անոց ծաղկամանը, որը ներկված է կապույտ և մոխրագույն երանգներով, կայսերական պալատի հավաքածուի մի մասն է։

 


Աճուրդի ներկայացուցիչները նշում են, որ նման բարձր գինը պայմանավորված է շուկայի տատանումներով և չինական հնագույն իրերի կայուն պահանջարկով։

 


Նախկինում տաքսու վարորդ Լյու Իցյանը, ով այժմ զբաղեցնում է Sunline Group ներդրումային ընկերության նախագահի պաշտոնը, ակտիվորեն որոնում և գնում է արվեստի գործեր ամբողջ աշխարհից։


 

Շանհայում իր թանգարանը հիմնած Լյու Իցյանն ընդգծում է, որ իր առաքելությունն է համարում չինական հին գործերը Չինաստան վերադարձնելը։


Նույն շարքից