Գլխավոր Հասարակություն 

Հնարավոր է՝ դատախազությունը մտնի ԱԺ Ուրիխանյանին մեղադրանք առաջադրելու համար. Խաչատրյան

analitik.am

Analitik.am-ի հետ զրույցում shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը որոշ մանրամասներ է պատմել իրեն ծեծի ենթարկելու դեպքից և ներկայացրել, թե ինչպես է ընթանում նախաքննությունը:

-Պարոն Խաչատրյան, կպատմե՞ք, թե ինչ է տեղի ունեցել Ձեզ ծեծի ենթարկելու օր:

-Ծեծի ենթարկվելուց առաջ ես հեռախոսազրույց եմ ունեցել Գյումրիում «Ալյանս» կուսակցության երկրորդ համար Կարեն Հակոբյանի հետ: Նա զանգահարեց ինձ և առաջարկեց պատիվ տալ: Մենք ծանոթներ ենք, բացի դրանից, այդ մարդն ինձ մոտ 4 հազար դոլար է պարտք: Մի խոսքով, ես ընդունեցի հրավերը և մենք հանդիպեցինք Երևանի ռեստորաններից մեկում: Արդեն բավականին խմել էինք, երբ Հակոբյանն ասաց, որ հիմա Տիկոն (խմբ՝. Տիգրան Ուրիխանյան) կգա: Ինձ համար տարօրինակ էր, թե ինչու պետք է մեր հանդիպմանը ներկա լինի նաև Ուրիխանյանը: Կարենին ասեցի, որ վերջինս իմ թշնամին է, և ես առանձնապես ցանկություն չունեմ նրա հետ հանդիպելու: Ինչևէ, ավելի ուշ  Տիգրան Ուրիխանյանն եկավ: Սակայն նա միայնակ չէր, 6 հոգով էին և գրեթե բոլորը՝ օպերատորի դերում: Հենց սկզբից ինձ համար անհասկանալի էր՝ եթե մարդը նորմալ նպատակներով է եկել, ինչո՞ւ է նկարահանում մեր հանդիպումը: Այդ նկարահանված կադրերը հիմա արդեն ներկայացվել են քննչական մարմիններին: Պարզ է, որ ինձ ծեծելու կադրերը չկան այնտեղ: Այսկերպ նրանք ցանկանում են ցույց տալ, թե մեր հանդիպման ժամանկ ես անվնաս եմ եղել: Մենք մի երկու բառ փոխանակեցինք, հետո սկսեցին «ցելեվոյ» հարվածել ինձ:

- Ձեզ սկսեցին հարվածել այն ժամանակ, երբ արդեն տեսախցիկներն անջատվե՞լ էին:

-Այո, բայց կա նաև տեսանյութ, որտեղ ֆիքսված է ամբողջ պատմությունը: Ինձ խոսք են տվել այդ տեսանյութը: Բացի դրանից, իմ մոտ հիմա ևս մեկ տեսանյութ կա: Քանի որ դրանք բոլորը վիժվածք են ու իրար վրա կոմպրոմատ ունեն, բերել ինձ  տեսանյութ են վաճառել, որտեղ ես եմ երևում՝ արդեն ծեծի ենթարկվելուց հետո: Այդ տեսանյութը ես ներկայացրել եմ քննչական մարմիններին:

-Ուրիխանյա՞նն էլ է Ձեզ հարվածել:

-Այո… Հիմա հանդիպմանը ներկաներից Կարեն Հակոբյանը հայտարարել է, որ ինքն է միայն հարվածել, ամբողջ մեղք վերցրել է իր վրա: Նա ցուցմունքը չի փոխում, բացի այդ նշում է, որ Ուրիխանյանը և մյուսները մի բան էլ փորձել են հանգստացնել իրեն:  Ի դեպ ասեմ, որ սկզբից Ուրիխանյանն առհասարակ հերքում էր, որ ներկա է եղել այդ հանդիպմանը: Սակայն ոստիկանները լավ աշխատեցին, և երբ ներկայացվեցին անհերքելի փաստեր, վերջինս ստիպված էր ընդունել, որ ներկա է եղել միջադեպին: Ասեմ, որ ռեստորանն ինքն էր ընտրել, այդ ռեստորանը դրսում տեղադրված տեսախցիկներ չունի, սակայն այլ տեսախցիկներով ֆիքսված կադրեր կան, թե ինչպես են նրա մեքենաներն անցնում ռեստորանի մոտով: Այս ամենինչը նրա շրջապատից ինձ զեկուցում են:

Ուրիխանյանը ստոր լակոտ է, իր մասին ահավոր մեծ կարծիք ունի, ու քանի որ մենք սիստեմատիկ նյութեր ենք գրում իր մասին, անձնական վրեժխնդրությամբ է լցված: Մի կողմից նախկին վարչապետի մոտ իմ հարցն է բարձրացնում, մյուս կողմից ետ չի վերցնում իր հայցերը: Որքանո՞վ է դա ճիշտ: 15 հայց ունի իմ դեմ: Չեմ հասկանում,  այս տղան կամ ընդհանրապես բարոյականություն չունի, կամ…

-Հիմա ձեր գործը նախաքննության փուլո՞ւմ է:

-Այո: Ի դեպ մեկ այլ միջադեպի մասին պատմեմ: Այդ ուռոդն ինձ նկարել է ինչ-որ մարմնավաճառի հետ ու տեսանյութն իր անձնական mail-ից ուղարկել «Ժողովուրդ» օրաթերթին: Հիմա այս առանձին քրեական գործն արդեն ՀՔԾ-ում է ու շատ հնարավոր է գլխավոր դատախազությունը մտնի խորհրդարան դրան մեղադրանք առաջադրելու համար:

-Ձեր ծեծի գործով Տիգրան Ուրիխանյանի անունն ինչ-որ կերպ շոշափվո՞ւմ է:

-Նա այդ գործով անցնում է որպես վկա:

-Իսկ ի՞նչ եք կարծում, Ձեզ ծեծի ենթարկելը պլանավորա՞ծ է եղել, թե ուղղակի ստացվել է:

-Պլանավորած է եղել: Իմ ընկերն ինձ զանգահարեց ու ասաց, որ պետք է փախնեմ ռեստորանից՝ նշելով, որ Ուրիխանյանը գլխիս փորձանք կբերի… Ես իմ ամբողջ կյանքում նրա նման լկտի անձնավորություն չեմ հանդիպել:

-Ի՞նչ կասեք նախաքննության ընթացի մասին, գո՞հ եք:

-Ես շատ գոհ եմ ոստիկանության աշխատանքից: Շատ օպերատիվ աշխատեցին, ապացուցեցին, որ  Տիգրան Ուրիխանյանը ներկա է եղել միջադեպին: Նա խոստովանել է, որ ներկա է եղել, ասել է, որ իր կամքով է եկել, ոչ թե ես եմ կանչել: Ասել է, որ եկել էինձ հետ զրուցելու, սակայն ես ինձ վատ եմ պահել, Կարեն Հակոբյանը հարվածել է ինձ, իսկ իրենք բաժանել են մեզ: Սակայն դատակաբժիշկն ասում է, որ ինձ առնվազն 4 մարդ հարվածել  է:

-Պարոն Խաչատրյան, մինչև այս միջադեպը, մինչև ԱԺ-ում Ձեր հարցը բարձրացնելը, Ուրիխանյանը փորձե՞լ է կապ հաստատել Ձեզ հետ:

-Նա մի անգամ Սարգիս Հարությունյանի միջոցով կապ հաստատեց, գումար առաջարկեց ինձ: Հետո ինձ ասեցին՝ եթե ես զանգեի իրեն և գումարի մասին խոսեի, ինձ նստեցնել էր տալու: Սակայն ես ոչ զանգել էի, ոչ էլ գումարի մասին խոսել:

Նույն շարքից