Քաղաքականություն 

Փոստանջյան. Րաֆֆի Հովհաննիսյանի տեսակետը «Ժառանգության» պաշտոնական դիրքորոշումը չէ. azatutyun.am

analitik.am

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պնդում է, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ ընտրությունների գնալու տեսակետը կուսակցության պաշտոնական դիրքորոշումը չէ։

«Կուսակցության ղեկավարը իրավունք ունի հանդիպելու, ինչպես նաև ցանկացած կուսակցության անդամ, բայց դա դեռ չի նշանակում, որ դա պաշտոնական տեսակետ է, որովհետև այսպիսի որոշում կայացնելու համար պետք է լինի համապատասխան մարմնի կողմից որոշում, որը քաղաքական է, այլ ոչ թե միանձնյա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Մանրամասն azatutyun.am

Նույն շարքից