Մայրության և գեղեցկության օրը Երևանի մետրոյում ևս շնորհավորանքների ու անակնկալների պակաս չկար: Երևանի քաղաքապետի անունից այստեղ կին ուղևորների ապրիլի 7-ը շնորհավորել են մեկ ուղերթ տևողությամբ կենդանի կատարմամբ համերգով, շնորհավորական բացիկներով ու ծաղիկներով։ Երկնագույն ու նարնջագույն արագասլացներում հնչել են երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ:
Անակնկալ Երևանի մետրոյում