Քաղաքականություն 

Հավաքվել ենք առաջնորդ Սեյրան Օհանյանի շուրջ. Տիգրան Կարապետյան

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Մեր թղթակիցը «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանին հարցրեց, թե իշխանությունից խռոված քաղաքական գործիչը պատրաստվում է մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին: Պարզվում է, որ Տիգրան Կարապետյանի համար հույսի հաղորդիչ է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը. «Հույս է ներշնչում Սեյրան Օհանյանը, ով միացել է Վիկտոր Դալլաքյանին ու կոչ է անում բոլորին միանալ: Մենք էլ ենք այդ կոչին միացել՝ հավաքվել ենք առաջնորդ Սեյրան Օհանյանի շուրջ: Նա Արցախի հերոս է, անկոտրում ու ազնիվ մարդ, իսկ մենք ազնիվ մարդկանց պակաս ունենք: Ես համարում եմ, որ ընդդիմադիր դաշտը կմիավորվի, Վիկտոր Դալլաքյանն ընդդիմադիր գործիչ է»,– ասաց Տ. Կարապետյանը խորը համոզմունքով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից