Քաղաքականություն 

Ռուսաստանը վարում է ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականություն. Սամանթա Փաուեր

analitik.am

Ռուսաստանի գործողությունները ոչ միայն չեն նպաստում նոր աշխարհակարգին, այլ նաև վնասում են արդեն գոյություն ունեցողը: Նման հայտարարությամբ հունվարի 17-ին հանդես է եկել ՄԱԿ-ում ԱՄՆ  մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերը:

Փաուերի խոսքերով, Ռուսաստանը վարում է ագրեսիվ և ապակայունացնող քաղաքականություն, որը սպառնում է միջազգային կարգի կանոններին: Որպես ռուսական ագրեսիվ քաղաքականության օրինակներ՝ ամերիկացի պաշտոնյան նշել է ուկրաինական խնդիրը, Սիրիայում Բաշար Ասադին ռուսական աջակցությունը և Արևմուտքի ընտրությունների արդյունքների վրա ազդելու Կրեմլի փորձը:

Նույն շարքից