Հայաստան Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանն այցելել է Սէֆիլյանին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգիկ Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին:

Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում:

Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի եւ տրամադրված են վճռական: 

Նույն շարքից