Հասարակություն 

Էկվադորի ազգային ժողովն այսօր կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը

Էկվադորի Ազգային ժողովի նախագահ Գաբրիելա Ռիվադենեյրան այսօր` ապրիլի 7-ին, լիագումար նիստ է հրավիրել` քննարկելու մի շարք օրինագծեր, որոնց թվում` Հայոց ցեղասպանության և բոլոր տեսակի խտրականությունների ճանաչման մասին բանաձևը:

«Երեքշաբթի քննարկվելիք  թեմաներից մեկը 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության իշխանությունների իրականացրած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծն է, որը կոչված է նաև համերաշխություն հայտնելու հայ ժողովրդին և նրա ժառանգներին, որոնք բնակվում են  աշխարհով մեկ սփռված հայ համայքներում:  Այս թեման առաջադրել է Ազգային ժողովի առաջին փոխնախագահ Ռոսանա Ալվարադոն», - հայտնում է ecuadorinmediato.com  պարբերականը` վկայակոչելով Էկվադորի  Ազգային ժողովի հաղորդագրությունը:

 

Նույն շարքից