Հասարակություն 

Գազ մանրագլխիկ՝ արյան ճնշման կարգավորիչ

Թիթեռնածաղկավորների ընտանիքին պատկանող, բազմամյա, մինչեւ 1 մ բարձրության կիսաթուփ է: Հայաստանում աճում է 125 տեսակ, որոնց զգալի մասն ունի բուժական նշանակություն:

 

 

Բույսը պարունակում է բուսախեժ, այն թանկարծեք դեղորայքային ու տեխնիկական հումք է, պարունակում է պոլիսախարիդներ, լորձ, ներկանյութեր, օրգանական թթուներ ու ազոտական հիմքեր:

Բուժական նպատակով կիրառվում է բույսից ստավող բուսախեժն ու բույսի վերգենտնյա մասը:

Բուժական նշանակություն ունի միայն սպիտակ խեժը; Նրանից ստացվող ջրաթուրմըարդյունավետ ներգործում է արյան շրջանառության խանգարման ու սուր նեփրիտների ժամանակ: Լայնորեն կիրառվում է նաեւ դեղահատեր ու հաբեր ձեւավորելու տեխնոլոգիայում: Այն օժտված է մանրէասպան ու նախակենդանիների վրա ներգործելու հատկությամբ:

 

Դեղաբույսը ջրաթուրմի ձեւով օգտագործվել է կրծքային հեղձուկի ու սրտային այլ ախտահարումների ժամանակ, որոնք ուղեկցվում են այտուցներով, ցիանոզով, սրտի ռիթմի խանգարումներով: Թուրմի տեւական օգտագործման դեպքում մեղմանում են կամ տեւականորեն դադարում հիվանդների սրտի շրջանի նոպայաձեւ բնույթի ցավերը, ճնշման ու եւ ծանրության զգացումները, կանոնավորվել արյան շրջանառությունը, սրտի ռիթմը:

 

Ջրաթուրմ պատրաստելու համար 20 գ հումքը 1 ժամ թրմում են 200 մլ եռման ջրում ու խմում 1-ական ճաշի գդալ՝ օրեկան 3-6 անգամ:

Եփուկ պատրաստելու համար 10 գ հումքը 30 րոպե եռացնում են 100 մլ ջրում, հովացնում ու քամում, ապա ընդունում 1-ական ճաշի գդալ՝ օրեկան 3-5 անգամ:

 

 

 

 

 

Նույն շարքից