Քաղաքականություն 

«ՀՅԴ-ի և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՅԴ-ի և «Հայկական վերածնունդ» /նախկին ՕԵԿ/ կուսակցությունների հարաբերությունները վերջերս կտրուկ լարվել են: Սա այն բանից հետո, երբ Դաշնակցությանը պատկանող «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Դիտակետում» հաղորդաշարն իր վերջին թողարկումը նվիրել էր ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին` ներկայացնելով նրա քաղաքական վայրիվերումները, հիշեցնելով նրա հասցեին հնչեցված գնահատականները: Դրանից հետո ՀՎԿ-ին պատկանող լրատվամիջոցներն էին քննադատության թիրախ դարձրել ՀՅԴ-ին:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանն այս իրավիճակի առթիվ ասել է. «Գոտկատեղից ներքև հարվածելու փորձերը, մեղմ ասած, մեր գործելաոճը չէ, և ճիշտ չենք համարում այդ դաշտում հարաբերություններ պարզելը: Քաղաքական ուժերը հարաբերությունները պետք է պարզեն քաղաքական դաշտում և կոռեկտ պայքարի շրջանակներում»: Բայց կարծես թե չի ստացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից