Քաղաքականություն 

Սեյրան Օհանյանին կարող են հեռացնել ԵԿՄ-ից. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է.  «Մեզ հասած տեղեկություններով՝ առաջիկայում չի բացառվում, որ ԵԿՄ-ն քննարկի՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ԵԿՄ-ից հեռացնելու հարցը։ ԵԿՄ ղեկավարությունը՝ ի դեմս գեներալ Մանվել Գրիգորյանի, համարում է, որ իրենց շարքերում չի կարող լինել մեկը, ով կարող է դեմ գնալ իշխանություններին՝ անձամբ Սերժ Սարգսյանին, կամ խոսել, քննադատել իշխանություններին հակառակ ճամբարից։

Օրերս ԱԺ ՀՀԿ պատգամավոր, ԵԿՄ փոխնախագահ Սեյրան Սարոյանը ևս իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ իր սիրտը ցավում է, որ Սեյրան Օհանյանը ընդդիմադիր է դարձել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից