Ամերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը խորհուրդ է տվել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին չթուլացնել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հանրապետական գործիչը խոսել է Fox News-ի հետ զրույցում:
«Մենք չենք կարող խրախուսել վատ պահվածքի համար: Մենք ստիպված կլինենք վերադառնալ Ռոնալդ Ռեյգանի «խաղաղություն՝ ուժի պարտադրմամբ» սկզբունքին: Դարձիր ավելի ուժեղ և լուծիր Ռուսաստանի ղեկավարության հարցերը: Սա միակ ճանապարհն է նպատակին հասնելու համար»,-ասել է Մաքքեյնը: