Կենտրոնական Իտալիայում գտնվող ձնահոսքի թիրախ դարձած Rigopiano di Farindola հյուրանոցում առնվազն 30 դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Ավելի վաղ հայտնվում էր, որ դեպքի վայր հասած փրկարարներն օգնություն են ցուցաբերել երկու քաղաքացու, ովքեր աղետի պահին չեն եղել հյուրանոցում:
Տեղի իշխանությունները նշում են, որ ձնահոսքը Իտալիայի կենտրոնակա մասում ստորգետնյա ցնցումների հետևանք է: