ESPN հեռուստաընկերության մեկնաբանը Ավստրալիայի Բաց առաջնության շրջանակներում հանդիպման ժամանակ ամերիկացի թենիսիստուհի Վենուս Ուիլյամսին համեմատել է գորիլայի հետ: Այս մասին հայտնում է Yahoo News-ը:
«Դուք տեսնում եք, թե ինչպես է Վենուս Ուիլյամսը դուրս գալիս կորտ և միացնում գորիլայի էֆեկտը: Նա պատրաստվում է հարձակվել»,-ասել է Դուգ Ադլերը:
Այս խոսքերը դժգոհության ալիք են բարձրացրել: Հեռուստաընկերությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանել միջադեպը: