Իրանում մարզուհուն բանտ են ուղարկել մարզասրահում արված լուսանկարները սոցկայքում հրապարակելու համար: Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ նշելով, որ այդ լուսանկարները անհամեստ են համարվել:
Մարզուհու անունը չի հրապարակվում, սակայն ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Շիրին Նոբահարիին, ով ավելի քան 68 հազար հետևորդ ունի Ինսթեգրամում:
Նոբահարին հայտնվել է բանտում, քանի որ չի ունեցել գումար գրավի համար, իսկ պահանջվելիք գումարը եղել է մոտ 60 դոլար: