Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր զինատեսակներ գնելու համար և հետաքրքրված է պաշտպանական նորագույն համակարգերով: Այս մասին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումում ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Մենք բանակցություններ ենք վարում նոր գնումներ անելու համար: Մեզ հիմնականում հետաքրքրում են ժամանակակից պաշտպանական համակարգերը: Դա վերաբերում է ամբողջ համակարգին: Գործընթացը շարունակական բնույթ է կրում»,-ասել է Ալիևը, ում խոսքերով, մեծ է հավանականությունը, որ նոր պայմանագրեր կստորագրվեն:
«Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակվել են, մոտ 5 միլիարդ դոլարի պայմանագիր է ստորագրվել և այդ պայմանագրերի մեծ մասն արդեն իրականություն են»,-հավելել է Ադրբեջանի նախագահը: