Հայաստան Հասարակություն 

Հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 36 դեպքից բացահատվել է 32-ը:

Բացահայտվել է գողության` 12, խարդախության` 10, սպանության փորձի, կաշառակերության, անձի առեւանգման, խուլիգանության եւ յուրացման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության՝ 6, մարմնական վնասվածք հասցնելու՝ 3 եւ խարդախության 1 դեպք:

Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 29 պատահար, ինչի հետեւանքով 48 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն շարքից