ԱՄՆ նախագահությունը պաշտոնապես ստանձնելու հետոց Դոնալդ Թրամփն առաջին որոշումն է կայացրել, որը վերաբերում է Obamacare-ին, այս մասին հայտնում է Reuters-ը:
Մասնավորապես նշվում է, որ Թրամփի որոշման համաձայն, Միացյալ Նահանգների արդեն նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ առողջության ոլորտին վերբերող կարևորագույն հրամանագրերից մեկը չեղյալ է համարվում և սկսվում է հակառակ գործընթացը:
Թրամփը նաև կոչ է արել առողջապահական հարցերով ճկունություն տալ նահանգներին, որոնք կկարողանան սեփական ծրագրերն առաջ տանել:
Հունվարի 13-ին Obamacare-ը չեղյալ համարելու գործընթացին կողմ էր քվեարկել նաև ներկայացուցիչների պալատը:
Obamacare-ն (պաշտոնապես՝ Affordable Care Act) ընդունվել է 2010 թվականին: Այն թույլ տվեց ավելի քան 25 միլիոն ամերիկացու ապահովվել բուժօգնությամբ: Սակայն այն քաղաքացիները, որոնք պետությունից սուբսիդիա չեն ստանում, ստիպված եղան ավելի շատ վճարել դրա համար: