Հասարակություն 

Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից

analitik.am

Բլյուզ երաժիշտ Բի Բի Քինգը դուրս է գրվել հիվանդանոցից հոսպիտալացվելուց 1 օր անց: Այդ մասին ասված է հայտնի երաժշտի Facebook-յան էջում:

 


«Հաղորդագրություն Բի Բիից: Ես ցանկանում եմ բոլորին շնորհակալություն հայտնել անհանգստության և բարի ցանկությունների համար: Ես ինձ շատ ավելի լավ եմ զգում և այսօր լքում եմ հիվանդանոցը»,- ասված է հաղորդագրության մեջ:

 



Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում անցած հանգստյան օրերին շաքարախտի սրման հետևանքով աշխարհահռչակ երաժիշտը հոսպիտալացվել է: Բժիշկները Քինգի մոտ ախտորոշել էին օրգանիզմի ջրազրկում:

 


Նույն շարքից