Հասարակություն 

Քանդակ՝ ամբողջությամբ պատրաստված սպագետիից

analitik.am

Ֆրանսիացի նկարիչ Թեո Մերսյեն ստեղծել է «Միայնություն» անվանումն ստացած քանդակ՝ գրում է Kedemru-ն: Այն իրենից ներկայացնում է տխուր, անձև հրեշ՝ մոտ 3 մետր բարձրությամբ, որն ակնհայտորեն տառապում է ավելորդ քաշից և ամբողջությամբ բաղկացած է սպագետիից:



Նկարչի խոսքերով՝ խառնված սպագետիները խորհրդանշում են մանկական նկարները, ինչպես նաև քաոս, աբսուրդ և մտքերի խառնաշփոթ: Ամեն դեպքում քանդակը ստիպում է մտածել ժամանակակից հասարակության մեջ միայնության պատճառների մասին:

Նույն շարքից