Հասարակություն 

Gorny & Mosch աճուրդի տունը Մյունխենում ռեկորդային գներով իրացրել է հայկական 15 հնագույն մետաղադրամներ

Gorny & Mosch աճուրդի տունը Մյունխենում ռեկորդային գներով իրացրել է հռոմեական ոսկեդրամներ։ Այս մասին հայտնում է Coin Update-ը։



36 հազար եվրոյով վաճառվել են Ֆիլիպ I-ի, 50 հազար եվրոյով՝ Հոստիլիանոսի ոսկեդրամները։ Գները վկայում են այն մասին, որ հռոմեական ոսկին շարունակում է լավը մնալ՝ ռեկորդներ սահմանելու համար։



Աճուրդն անցկացվել է մարտի 9-12-ը։ Կատալոգներն առաջարկել են մետաղադրամների լայն տեսականի՝ սկսած հնագույն ժամանակներից։



18 հազար եվրոյով վաճառվել է Արտավազդ III-ի (մ.թ.ա. 5-2 դար) մետաղադրամը։ Մեկնարկային գինը եղել է 17 հազար եվրո։ Դրահմայի վրա պատկերված են Արտավազդի և հռոմեացի Օկտավիանոս կայսեր պատկերները։ Ընդհանուր առմամբ աճուրդի երկրորդ օրը վաճառվել են 15 հայկական մետաղադրամներ։ Դրանց մեկնարկային ընդհանուր արժեքը եղել է 2750 եվրո, սակայն աճուրդից ստացվել է 5410 եվրո։ Լոտերի արժեքը տատանվել է 120-800 եվրոյի սահմաններում։

Նույն շարքից