Ֆրանսիայի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ Վրաստանն ու Ուկրաինան տեղ չունեն Եվրամիությունում և ՆԱՏՕ-ում: Այս մասին նա խոսել է Le Monde-ի հետ հարցազրույցի ժամանակ:
«Ուղղակի պետք է խոստովանել, որ ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն Վրաստանի և Ուկրաինայի համար չեն»,-ասել է նա:
Նա նաև անպատասխանատու է անվանել այն գործիչներին, որոնք կոչ են անում թույլ տալ Վրաստանին և Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: