Հասարակություն 

Google-ը 1941-1945թթ. գրված զինվորական նամակների առցանց արխիվ է հավաքում

analitik.am

Google ընկերությունը և Ռուսական ռազմապատմական միությունը համատեղ ակցիա են թողարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ։ Նախագիծը կոչվում է «Կենդանի հիշողություն»։ Դա Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված նամակների և օրագրերի առցանց արխիվ է, գրում է Комсомольская правда-ն։

 


Մարդիկ, ում մոտ պահպանվել են այդ տարիների ընտանեկան փաստաթղթերը և նամակագրությունները, կարող են ավելացնել արխիվում հետևյալ կայքում՝ www.pisma.histrf.ru։

 


Այժմ այդ թանկարժեք նամակները գտնվում են թանգարաններում և մասնավոր հավաքածուներում և հասանելի չեն բոլորին։ Այդ պատճառով էլ կազմակերպիչները մտադիր են հավաքել և թվայնացնել որքան հնարավոր է շատ նման գրառումներ՝ հետագա սերունդների համար պահպանելու նպատակով։

 


«Նախագիծն անժամկետ է, և նրա նպատակն է մեկ կայքում ի մի բերել առավելագույնս շատ կենդանի վկայություններ Հայրենական մեծ պատերազմի մասին»,- նշել է Ռուսական ռազմապատմական միության տեղեկատվական քաղաքականության բաժնի ղեկավար Վլադիսլավ Կոնոնովը։

Նույն շարքից