Հասարակություն 

Ժիրինովսկին առաջարկել է թոշակառուներին հյուսիս տեղափոխել

Ռուսաստանի  Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է թոշակառուներին տեղափոխել հյուսիս. «Շատ քաղաքներում՝ Մագադանում, Մուրմանսկում և այլն, մեծ թվով դատարկ բնակարաններ կան: Եթե թոշակառուները վատ պայմաններում են ապրում, ապա ի՞նչ տարբերություն, թե որ քաղաքում են: Կարևորն այն է, որ նրանք առանձին բնակարաններ կունենան: Այդ քաղաքներում կան բնակարաններ, խանութներ»:

Ժիրինովսկու խոսքերով, գործընթացը պետք է տեղի ունենա կամավորության սկզբունքով: Նա  առաջարկել է հյուսիս տեղափոխել նաև մշակույթի ներկայացուցիչներին:

Նույն շարքից