Հասարակություն 

Այսօր Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է, չնայած ըստ նրա՝ իր ծնունդն ամեն օր է

analitik.am

Այսօր Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի և պատգամավոր Արմեն Մխիթարյանի ծննդյան օրն է:

 

Գալուստ Սահակյանը գործընկերներին տեղեկացրեց միայն ՀՀԿ-ական պատգամավորի ծննդյան օրվա մասին: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հավելեց, թե պետք է շնորհավորել նաև ԱԺ նախագահի ծննդյան օրը:

 

Պատգամավորները ծափերով շնորհավորեցին գործընկերներին: Իսկ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կատակեց. «Իմը ոչինչ, ամեն օր է»:

 

 

Նույն շարքից