«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ ՊԵԿ հարկային ծառայությունը ստուգումներ է անցկացնում ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում: Մեր աղբյուրների պնդմամբ՝ «ՍԱՍ»-ում ստուգումների հրահանգը իջեցվել է ամենաբարձր մակարդակով, ընդ որում, հրահանգված է ստուգել «ամենայն մանրամասնությամբ եւ խստորեն»:
Միաժամանակ հարկային մարմիններին հրահանգված է գաղտնի պահել ստուգումների հետ կապված բոլոր մանրամասները՝ թե կոնկրետ ինչն են ստուգում, ինչ են հայտնաբերել եւ այլն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում