Հասարակություն 

Որոշ ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ հունվարի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Արզնի - Նոր Գեղի ճանապարհահատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է, որտեղ կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Բաղրամյանի, Աշտարակի և Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է:

ՀՀ  միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները  բաց են:

Նույն շարքից