Հասարակություն 

Թուրքական մամուլն անդրադարձել է Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին

analitik.am

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի՝ Հայաստան կատարելիք այցին անդրադարձել են թուրքական հայտնի լրատվամիջոցները։



Թուրքական Hurriyet-ը գրում է, որ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան է մեկնում։ «Հայաստանում Քարդաշյան ընտանիքի անցկացրած 8 օրերը նկարահանվելու են և ամեն ինչ ցուցադրվելու է Keeping Up With The Kardashians ռեալիթի ծրագրում»,-գրում է Hurriyet-ը։



ԱՄՆ հեռուստատեսությունում Ցեղասպանության քարոզչություն։ Նման  վերնագրով է Քարդաշյանի հայաստանյան այցը մեկնաբանել թուրքական Superhaber.tv-ին։



Թուրքական Internethaber կայքն էլ գրում է, որ Քիմ Քարդաշյանը օդանավակայանում լրագրողների հայտնել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար է այցն իրականացնում։ «Հայրս՝ Ռոբերտ Քարդաշյանը, հայ էր, և այս այցը մեր ընտանիքի համար շատ կարևոր է»,-Քիմի խոսքերը մեջբերում է Internethaber-ը։

Նույն շարքից