Չինաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ է տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող Հեյլունցզյան նահանգում: Այս մասին հայտնում է Global Times թերթը՝ նշելով, որ խոսքը վերաբերում է Dongfeng-41 (DF-41) հրթիռին:
Ենթադրվում է, որ Չինաստանը երեք գումարտակ է տեղակայելու DF-41 հրթիռով: Ստորաբաժանումներից մեկն արդեն Սինյան քաղաքում է, երկրորդը՝ Հեյլունցզյան նահանգում, իսկ երրորդը՝ Սինցզյան-Ույգուրսկում:
Շատ փորձագետներ վստահ են, որ Պեկինի այս որոշումը կապ ունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունների հետ:
Հավելենք, որ DF-41 հրթիռն ունակ է թիրախներ խոցել մինչև 14 հազար կիլոմետր հեռավորության վրա: