ԱՄՆ-ի՝ միջազգային հարցերով հանձնաժողովը հավանության է արժանացրել Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի թեկնությունը, այս մասին հայտնում է BBC News-ը:
Այժմ Թիլերսոնի ապագան կախված է սենատի որոշումից, իսկ սենատում մեծամասնություն են կազմում հենց հանրապետականները:
Հավելենք, որ վերոնշյալ հանձնաժողովում քննարկումները բավականին թեժ են եղել և Թիլերսոնի թեկնածությանը դեմ արտահայտվողների հիմնական մասը իրենց կարծիքը հիմնավորել են Պուտինի հետ վերջինիս լավ հարաբերություններով և վսհատությամբ, որ Ռուսաստանի հետ հանարավոր է ավելի մեղմ քաղաքականություն վարվի:
Ի վերջո Թիլերսոնի թեկնածությունն անցել է ձայների 10 դեմ, 11 կողմ հարաբերակցությամբ: