Քաղաքական 

Ադրբեջանի արտգործնախարարին կանչել են Մոսկվա ղարաբաղյան հակամարտության քննարկման համար

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստվում է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ղարաբաղյան հակամարտությունը, այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Գաջիևը:

«Ռուսական կողմի նախաձեռնությամբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Այցի օրն ավելի վաղ համաձայնեցվել է ռուսական կողմի հետ: Այցի շրջանակներում Լավրով-Մամեդյարով հանդիպում տեղի կունենա, որի ընթացքում քննարկվելու է ղարաբաղյան հակամարատությունը»,-ասել է Գաջիևը՝ նշելով, որ քննարկումների համար հիմք է լինելու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման քննարկումները:

Նույն շարքից