Հասարակություն 

Պաշտոնյաներից ո՞վ է դիմավորելու Քիմ Քարդաշյանին

Ինչպես արդեն հայտնի է, ժամեր անց Հայաստանում կլինի ռեալիթի-շոուների հայազգի աստղը՝ Քիմ Քարդաշյանը: Քիմը Հայաստան է գալիս ամուսնու` Քանյե Ուեսթի, դստեր` Նորթի եւ ընտանիքի մյուս անդամների ուղեկցությամբ` բացառությամբ Քենդալ Ջեների: 




Այցի ընթացքում նկարահանումներ կիրականացվեն “Keeping Up With the Kardashians” ռեալիթի-շոուի համար: Slaq.am-ին հայտնի է դարձել, որ հայ աստղին օդանավակայանում կդիմավորի Էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանը: Մինչ այս պահը խիստ գաղտնի է պահվում տեղեկությունները, թե որ ժամին է Երևանի օդակայանում վայրէջք կատարելու Քիմ Քարդաշյանին բերող ինքնաթիռը, որ հյուրանոցում է բնակվելու, որքան ժամանակ է Հայաստանում մնալու: Տարբեր տեղեկություններով, Քարդաշյանը վարձել է «Մարիոթ» հյուրանոցի երկու բարձր դասի հարկերը:


Աղբյուրը՝ slaq.am

Նույն շարքից