Հասարակություն 

ԻՊ գրոհայինների վանդալիզմի նոր դրսեւորումներ Մոսուլ քաղաքում

Արմատական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները պայթեցրել են Իրաքի Մոսուլ քաղաքի Բաշ Թափիա ամրոցը։ Այս մասին հայտնել է Իրաքի զբոսաշրջության նախարարը, գրում է ՏԱՍՍ-ը։

Գերատեսչության տարածած հայտարարության մեջ ասված է, որ ԻՊ ծայրահեղականները քաղաքակրթության դեմ հերթական հանցագործությունն են գործել։

Բաշ Թափիա ամրոցը կառուցվել էր 12-րդ դարում։ Մինչեւ վերջին ժամանակներս ըստ էության ամրոց էր համարվում Տիգրիս գետի ափին կառուցած ամրոցի առավել կանգուն մնացած պատի ավերակները։ Այն քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկն էր համարվում։

Նույն շարքից