Գլխավոր Հասարակություն 

Տիգրան Ուրիխանյանի գործերը վատացել են. Հնարավոր է նրա դեմ քրգործ հարուցվի. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններից առաջ բավականին վատացել են «Ալիանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանի գործերը։

Թեև, նա նախօրեին հավատարմության խոսքեր էր շռայլել Գագիկ Ծառուկյանի հասցեին, որ չի դավաճանել նրան, մշտապես հավատարիմ է մնացել, սակայն հնարավոր է՝ դա էլ չփրկի իրեն։

Հնարավոր է՝ առաջիկայում Ուրիխանյանի դեմ քրգործ հարուցվի ՀՔԾ-ում։ Այդ գործը վերաբերում է shame.am կայքի գլխավոր խմբագիր Արտյոմ Խաչատրյանի (Պիզոլինի) ծեծի գործին, որում ներգրավված է նաև Ուրիխանյանը։

Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործի վերաբերյալ «Ալիանս» կուսակցությունից օրերս հեռացված Սարգիս Հարությունյանը մի շարք ուշագրավ փաստեր է տրամադրել Արտյոմ Խաչատրյանին, իսկ վերջինս՝ իրավապահ մարմիններին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից