Հասարակություն 

Երվանդ Զախարյանը ՀԲ ներկայացուցչի հետ քննարկել է էներգետիկ ոլորտի ծրագրերը

Ապրիլի 8-ին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի էներգետիկ հարցերով պատասխանատու ղեկավար Ռանջիթ Լամեչին եւ նրա հետ քննարկել Համաշխարհային բանկի օժանդակությամբ Հայաստանի էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության նոր ուղիները:

Նախարար Երվանդ Զախարյանը նշել է, որ ՀԲ-ի օժանդակությունը Հայաստանի էներգետիկ բնագավառի զարգացման գործում բավականին նշանակալի է եղել: Հանդիպման մասնակիցները նշել են նաեւ, որ համագործակցության 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց: ՀԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել   շարունակել համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի էներգետիկ համակարգի հետագա զարգացման եւ բարեփոխման:

Նույն շարքից