Գլխավոր Քաղաքականություն 

Իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արարատում Աբրահամյանի ազդեցությունից ձերբազատվելուն. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը երեկ հաստատեց տեղեկությունները, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ այդ մասին այսօր հայտարարությամբ հանդես կգա: Երեկվա դրությամբ, սակայն, ՀՀԿ-ում Աբրահամյանից դիմում դեռ չէին ստացել:

Նախկին վարչապետի երեկվա աղմկոտ հայտարարությունից հետո ՀՀԿ-ի կուլիսներում սկսեցին խոսել, որ Աբրահամյանի հեռանալուց հետո իշխանությունները ձեռնամուխ են լինելու Արարատի մարզում նրա ունեցած ազդեցությունից ձերբազատվելուն: Այս ուղղությամբ որոշ քայլեր արդեն իսկ արվել են:

 Մարզում հնարավորինս կուժեղացվեն «Ավշար» գործարանի սեփականատեր եղբայրներ Արամայիս եւ Արայիկ Գրիգորյանների դիրքերը, որոնք լարված հարաբերություններ ունեն Աբրահամյանների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից