Հասարակություն 

Անջելինա Ջոլիի հայրը Մայլի Սայրուսին մեղադրել է պետական դավաճանության մեջ

Անջելինա Ջոլիի հայրը՝ դերասան Ջոն Վոյթը,  երգչուհի Մայլի Սայրուսին և դերասան Շայ Լեբոֆին քննադատել է կանանց երթին մասնակցելու համար: Նրա խոսքերով, այդպես հայտնիները ամերիկյան երիտասարդությանը տրամադրում են ԱՄՆ-ի կառավարության և նախագահ Դոնալդ Թրամփի դեմ:

Վոյթը արտիստների քայլը պետական դավաճանություն է անվանել. «Նախագահի դեմ այդ երթը լուրջ և քայքայիչ քայլ է»,-ասել է նա:

Նշենք, որ հունվարի 21-ին ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի մի շարք քաղաքակներում կանանց երթ տեղի ունեցավ: Ակցիան ուղղված էր Դոնալդ Թրամփի դեմ:

Նույն շարքից