Հունվարի 24-ի երկրորդ կեսին Ճապոնիան օդ է բարձրացրել իր կործանիչները՝ արձագանքելով երկրի սահմանին ռուսական երեք Ту-95 ռմբակոծիչների մոտենալուն:
Ճապոնիայի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ռուսական ռմբակոծիչները մոտեցել են երկրի մայրցամաքային մասին, անցել են Ճապոնական ծովի վրայով, ապա վերադարձել Ռուսաստան: Դրանք Ճապոնիայի սահմանը չեն խախտել: